Նա լարված նյարդ էր, ըմբոստ ջիղ, պրկումից ծնված մղում, անհնազանդ ոգի էր, ծայրահեղության միտք: Նա ժամապահն էր այն ամրոցի, որ վստահվել էր իրեն: Եվ նա ակնդետ հսկում էր այդ ամրոցը գերագույն նվիրումով:
Ձյունը շատ վերևից է գալիս։ Էդ բարձրության վրա երկինքը մաքուր-մաքուր է, որովհետև ոչ ծանր մտքերը, ոչ ատելությունն էդքան վեր չեն բարձրանում։ Եթե ինքնաթիռ անցնի, օդում կարող է մի քիչ գարշահոտ մտքեր թողնի, բայց դրանք ծանր են, երկար չեն մնում, արագ ներքև են իջնում, ու օդն էլի մաքրվում է։
Ես ինչքան ինձ եմ հիշում, էնքան էլ մեր սառնարանի գլխի ծաղիկը՝ մեծ ծաղկամանի մեջ։ Դա չորս կողմ տարածվող երկար, մուգ կանաչ, փայլուն տերևներ էին, որ երբեք ծաղիկ չէին տալիս, բայց սիրուն էին։
Հիշեցի մի այսպիսի պատմություն:
Նավը սկսել էր խորտակվել, իսկ այն ստեղծողներն ու կառավարման փորձ ունեցողները, որ, գտնվելով նույն այդ նավի մեջ, ուզում էին հնարավորն անել իրենց և մյուսներին փրկելու համար, չէին կարողանում ղեկին մոտենալ...
Պատկերացրեք մի օր արթնանում ես ու տեսնում, որ հայտնվել ես մի վայրում, որը քեզ անծանոթ է, միգուցե ծանոթ է, միգուցե տեսել ես, բայց քոնը չէ, ուրիշ է։ Տեսած կլինեք, չէ՞, էդպիսի ֆիլմեր։
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։